HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Եվս մեկ բանկ հաղթահարեց կապիտալի պահանջվող շեմը

«Պրոմեթեյ Բանկ»-ի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.55 մլրդ ՀՀ դրամով: Ըստ բանկի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության՝ տեղաբաշխել է 100 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 35 500 հատ արտոնյալ բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ ձեռք են բերվել բանկի գործող բաժնետեր «Պրոմեթեյ-Սիթի» ընկերության կողմից:

Համալրման արդյունքում «Պրոմեթեյ Բանկ»-ի նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը գերազանցել է 2017թ. հունվարի 1-ի դրությամբ բանկերի նորմատիվային կապիտալի նկատմամբ ՀՀ ԿԲ կողմից սահմանված նվազագույն պահանջը՝ կազմելով ավելի քան 30.5 մլրդ. դրամ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։

Ավելի վաղ «Հետք»-ն անդրադարձել է այս թեմային և ներկայացրել, թե այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ որ բանկերն են հաղթահարել ԿԲ պահանջը։

լուսանկարը` banks.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter