HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հայտնաբերել է հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող Մերաբ Կալաշովին

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4/2 հասցեի մոտ հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի, նախկինում դատված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող՝ 1975 թ. ծնված Մերաբ Կալաշովը, որը 2015 թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված հափշտակության մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:
Մ.Կալաշովի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter