HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գնումներում կոռուպցիան նվազեցնելու ելքեր են փնտրում

Գործադիր մարմինը պատրաստվում է փոփոխություններ կատարել կառավարության 2013թ. դեկտեմբերի 5-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու» որոշման մեջ, պետական մարմինների կողմից իրականացվող գնումները դարձնել ավելի թափանցիկ եւ բացառել կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Գործող օրենսդրության համաձայն՝ պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններն իրենց կարիքների համար գնումներն իրականացնում են փաստաթղթային եղանակով: Հաշվի առնելով, որ ներկայումս հնարավոր է ընդլայնել էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպվող գնումների շրջանակը, նախատեսվում է 2017 թվականի ապրիլի 1-ից համակարգի միջոցով իրականացնել նաև պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (ՓԲԸ-ների) կողմից իրականացվող գնումները:

Կառավարությունը ակնկալում է, որ այսպիսով նաեւ կմեծանա էլեկտրոնային գնումների Armeps համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակը:

Որոշ­ման նախագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության կողմից:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter