HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետը հանձնարարականներ տվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի մեկնարկին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց ֆինանսների և արդադարադության նախարարության մասնագետների ներգրավմամբ բանակցել «ՍեքյուրիթիԴրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված այդ ընկերության գործառույթները՝ այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին։

Վարչապետը երկրորդ հանձնարարականով ֆինանսների և արդարարադության նախարարներին հանձնարարեց աջակցել Երևանի քաղաքապետին, բանակցել «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի  հետ և մեկշաբաթյա  ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված, այդ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը անցնեն համայնքային կառույցներին։

Վարչապետը նաև ոստիկանության պետին հանձնարարեց մինչ նոյեմբերի 30-ը կառավարությանը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ։ Ինչպես նաև պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ՝ վճարովի ավտոկայանատեղիի ծառայությունների ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման ուղղությամբ։

Կարեն Կարապետյանի չորրորդ հանձնարարականն ուղղված էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, որով նախարարը 25-օրյա ժամկետում պետք է ներկայացնի վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցում ապահովելու անհրաժեշտ գործելակազմի ներդրման առաջարկություններ, ինչպես նաև ոստիկանության պետի հետ համատեղ ներկայացնի առաջարկություն՝ վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկման գործուն մեխանիզմների կատարելագործման մասով։

Մեկնաբանություններ (1)

աշխատակից
Ոստիկանության պետին ոչ միայն մի հանձնարարական կտայիք պարոն վարչապետ, այլև զագվածաբար ապօրինի ծառահատումների կախարելման մասին ևս իր կողմից կատարված և կատարվելիք աշխատանքների մասին: Այսօր Լոռու մարզում տեղի ունեցող այդ վայրենի գործելաոճը ոչ մի պաշտոնյաի խղճին չի տանջում , այն աշխատելաոճը , որը կատարվել ու կատարվում է: Չգիտենք թե ինչու այդ հարցին էլ անդրադարձող չկա: Լուռ են լրաագրողները, լուռ են ակտիվիստները և մնացաած շահագրգիռ անձինք: Լոռու մարզի լալվարի մասնաճյուղի անխիղճ, ու դաժան ղեկավարը իր աշխատակիցների , այսինքն համախոհների հետ միասին, զանգվածաբար հատումերի հեղինակ է և իր անմիջական ղեկավարությամբ Նոյեմբերյան քաղաքում գործող փայտամշակման արտադրամասերի հետ միասին ապօրինի գործարք է իրականացնում , այդ արտադրամասերին է ուղարկում շինափայտ: Այդ ստոր գործեաոճին չգիտես թե ինչու աչք են փակում երկու քաղաքների ոստիկանության և մնացած իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր չեն տեսնում իբր այդ մեքենաների հոսքը: Արդյոք Ոստիկանապետը չի իրազեկվում այդ հանցագործություն կատարող աձանց մասին և արջի քուն մտած համակարգը ինչով է զբաղվում: Ավտոտեսչությունը ևս իրազեկ է այդ մասին , բայց գրպանները գումար գցելով հարցը փակվում է: Տրասի պետ կոչվածը միգուցե չի կարողանում ոչ պատշաչ կազմակերպի տրասում վխտացող բարձված շինափայտի մեքենաների հոսքը դեպի հարևան քաղաքը: Այ դա մեծ հարց է: Սթափեցրեք նմաններին պարոն Վարչապետ և Ոստիկանապետ: Սթափեցրեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter