HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արա Զաքարյան. «Սեֆիլյանի բնակարանում խուզարկություն չի եղել»

Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Այս պահին ռեժիմի  «իրավապահական ծառայության» ներկայացուցիչների մի խումբ, առանց ներկայանալու և առանց դատարանի որոշման, ներխուժել է Ժիրայր Սեֆիլյանի բնակարան եւ իրականացնում է ապօրինի խուզարկություն»։

Ինչպես «Հետք»-ին պարզաբանեց Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը. «Սեֆիլյանի բնակարանում խուզարկություն չի եղել, ոչ մի բան չի եղել։ Գնացել, ցանկացել են խուզարկություն անել, սակայն արգելել են, քանի որ դատարանի որոշում, ոնց հասկացա, չկար»,-նշում է փաստաբանը։

Զաքարյանը տեղյակ չէ, թե իրավապահ մարմինները ի՞նչ նպատակով են ցանկացել իր վստահորդի բնակարանում խուզարկություն իրականացրել կամ ի՞նչ են փնտրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter