HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանդ Կատարիկեան

Շնորհավոր 54-ամյակդ, Մոնթե

Այս առավոտ արևոտ ու մի քիչ սառը երկնքի տակ, հարյուրավոր մարդիկ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Մոնթե Մելքոնյանին՝ «Ավոյին», ով այսօր կդառնար 54 տարեկան:

Հարյուրավոր կադետներ էին եկել «Մոնթե Մելքոնյան» ռազմական ակադեմիայից: Նրանք սպասում էին, որ իրենց հերթը հասնի՝ մեկ անգամ մոտենալու Մոնթեի շիրմին ու մի սպիտակ ծաղիկ դնելու՝ որպես հարգանքի նշան: Նրանց մեծ մասը ծնվել է ազգային հերոսի զոհվելուց հետո:

Քիչ անց, իրենց հրամանատարի հրամանով, նրանք հանեցին ձմեռային գլխարկներն ու ծնկի իջան. լռության մեկ րոպեն էր:

Ներկա էին Մոնթեի մարտընկերներից, ովքեր միշտ Եռաբլուր են այցելում այն օրը, երբ Ավոն ծնվեց Կալիֆորնիայում, և այն օրը, երբ նա մահացավ Արցախի ռազմադաշտում:

Կույրերի մի տեղական կազմակերպության երիտասարդ անդամներ Մոնթեի պատվին բանաստեղծություններ էին արտասանում շիրմի մոտ:

Ես մտքումս իմ խոսքն ասացի նրան ու հեռացա՝ համոզված, որ Մոնթեի թողած ժառանգությունը շարունակում է ապրել այն շատ մարդկանց մեջ, ում նա առնչվել է իր կյանքի ճամփորդության ժամանակ, և նրանց մեջ, ովքեր եկել են հարգելու ընկած զինվորին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ (3)

Vehanush
Այսօր, երբ դպրոցներում ուսուցիչները հայրենասիրության մասինե են խոսում, անպայմանորեն որպես վառ օրինակ հիշում են Վարդանանց հերոսներին և ապա` Մոնթեին:Ահա այսպիսի մեծություն է հիսունչորսամյա զոհված, սակայն անմահ հերոս Մոնթեն:Թող երկնային օթևաններում հավերժ հանգստի արժանանա...
Ստեփան Սարգսյան
Բրբենք քաղաքում տեղի կունենա Մոնթեի ծննդյան հուշ-երեկոն http://www.hayrenaser.org/ http://www.facebook.com/events/190057034406717/
Stepan Sargsyan
Memorial Honoring Monte Melkonian to Take Place in Burbank http://www.hayrenaser.org/ http://www.facebook.com/events/190057034406717/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter