ՈՒրբաթ, 17 նոյեմբերի

Մեղադրանք է առաջադրվել՝ մահացած անձի փոխարեն քվեարկելու համար



Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 40/05 տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։

Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, թիվ 40/5 ընտրատեղամասում ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղևոնդովի անվան դիմաց և կատարել քվեարկություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկել է ՏԸՀ անդամներից մեկը, ում ինքնությունը պարզվել է։ Ըստ քննության տվյալների՝ վերջինս, ունենալով ընտրացուցակը լրացնելու իրավասություն, թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու նպատակով, ընտրացուցակում լրացրել է մահացած Վասիլի Արամի Ղևոնդովի նույնականացման քարտի տվյալները և նրա փոխարեն կատարել քվեարկություն:  

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 27-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ