HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգելու քրեական գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արսեն Կարապետյանի և Արթուր Ամիրխանյանի կողմից նախնական համաձայնությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու ու դրա սպառնալիքի միջոցով առևանգելու և բռնություն գործադրեու սպառնալիքով զուգորդված վերջինիս ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:
Նախաքննությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված քննչական խմբի կողմից, որում ներառված էին ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ: 
 Քննության ընթացքում ձերբակալվել է 2 անձ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ:  
 Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter