HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարում

2016 թվականի նոյեմբերի 08-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին նվիրված «Հայփոստ» ՓԲԸ թողարկած Հատուկ ծրարի մարումը:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:

Ծրարի վրա պատկերված է 2016 թվականին վերը նշված մրցանակին արժանացած «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի հայտնագործող, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը: Հատուկ ծրարին պատկերված են նաև նախորդ տարիների վեց մրցանակակիրները: 

 Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցեցին Լուի Պուզենը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

 Գ

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter