HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզպետարանն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

Պարզաբանում՝ «Հետք» էլեկտոնային լրատվական կայքում հրապարակված «Արմավիրի մարզպետարանն աչք է փակում համայնքապետերի ու ավագանու ապօրինությունների վրա» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ

2016 թվականի նոյեմբերի 2-ի «Հետք» էլեկտոնային լրատվական կայքում «Արմավիրի մարզպետարանն աչք է փակում համայնքապետերի ու ավագանու ապօրինությունների վրա»հոդվածի առնչությամբ տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգով, որպես մարզպետի գործունեություն կառավարության տարածքային քաղաքականության իրականացումը ֆինանսների բնագավառում, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը վերահսկում է պետական բյուջեից մարզի համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը:

Միաժամանակ տեղեկացվում է, որ մարզի համայնքներում 2016 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում վարչական հսկողության իրականացման ժամանակ Դալարիկ համայնքում տեղ գտած սխալն անհետևանք չի մնացել: Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական հսկողության և մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած իրավական ակտերի վերլուծության արդյունքում մարզպետի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի N01/10/3629-16 և նոյեմբերի 3-ի N01/10/4254-16 գրություններով մարզի համայնքների ղեկավարներին առաջարկություններ են ներկայացվել իրավական ակտեր ընդունելուց ղեկավարվել բացառապես տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտերի ճիշտ կիրառման պահանջներով և որ համայնքի ավագանու նիստերի օրակարգերում ընդգրկվելիք սոցիալական աջակցության և գույքահարկի զիջման հարցերի շրջանակներում նշված արտոնություններն ու աջակցությունը տրամադրել բացառապես այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Իսկ ավագանու անդամը, որպես պարտավորություն, պահպանելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետի պահանջը` չմասնակցի ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին::

Առաջարկված հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ մարզի համայնքների ղեկավարների կողմից մարզպետարան են ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter