HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյուղնախարարը վստահեցնում է, որ խաղողագործների պարտքերը մինչեւ տարվա վերջ կմարվեն

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին մտահոգում է  պարարտանյութերի, սերմերի, դիզվառելիքի հասցեական տրամադրման հարցը, ասում է՝ այդ պատճառով այսօր պահանջել են պարտքերի անվանական ցուցակներ, որով կպարզեն, թե ով է ստացել ապրանք և չի վճարել, քանի որ մեծ պարտք է գոյացել։

Նախարարը հավաստում է, որ եթե այս գործընթացում չարաշահումներ նկատվեն, իրավապահ համակարգը անպայման զբաղվելու է այդ գործով։

Անդրադառանալով խաղողագործներին՝ դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարների չտրամադրման հարցին, նա հայտնեց, որ երեկ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է կայացել։

«Հանդիպմանը ներկա են եղել և՛ գնորդը, և՛ վաճառողները։ Գյուղացիներին բացատրվել է, որ կա տեխնիկական խնդիր, և որ գնորդը արդեն վճարել է որոշ գումար «Վեդի Ալկո»-ին, «Վեդի Ալկոն» արդեն սկսել է մարել պարտքերը։ Հերթականությամբ գնալու ենք։ Հաջորդը «Վինար» ընկերությունն է, որը քաղցրաշենցիներին և այլ գյուղացիներին պարտքեր ունի։ Իմ առջև ժամկետ եմ դրել, որ մինչ տարվա վերջ այդ պարտքերը պետք է մարվեն»,-նշում է Առաքելյանը։

Նախարարը գյուղացիներին ընկերությունների ունեցած պարտքերի մարումը տեսնում է և՛ օրենքի սահմաններում՝ պետական գործիքների կիրառմամբ և թե երկուստեք համաձայնության ձեռքբերմամբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter