
Զորակցություն Դակոտայի «Standing Rock» շարժմանը
ԱՄՆ դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին իրենց զորակցությունը հայտնելու Հյուսիսային Դակոտա նահանգում պայքարողներին, ովքեր ոտքի են կանգնել NoDAPL-ի (Հյուսիսային Դակոտայի նավթամուղ)-ի դեմ: Նավթամուղի անցկացմամբ վտանգվում են այս տարածքում ապրող 200-ից ավելի բնիկ ամերիկացի ժողովուրդների ջրի աղբյուրները, սրբավայրերը, նախնիների գերեզմանները, կենսականորեն անհրաժեշտ այլ տարածքներ: Նավթամուղի դեմ պայքարողները ենթարկվում են ոստիկանական ճնշումների:
Ակցիայի ընթացքում նամակ հանձնվեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:
Զորակցությունից բացի ակցիայի մասնակիցները թռուցիկներ էին բաժանում Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի մասին, ինչպես նաև դրա կասեցումը պահանջող ստորագրահավաքի մասին տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել