HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նվազագույն աշխավարձ ստացնողները 1000-ական դրամներ չեն վճարի զինծառայողներին պատճառված վնասի հատուցման համակարգին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով այսօր կառավարության կողմից հավանության արժանացած՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի ստեղծման նախագծին, ասաց, որ այն ոչ թե բարեգործական, այլ ապահովագրական համակարգ է։
Նախարարի կարծիքով՝ ցանկացած ապահովագրական համակարգ ենթադրում է համապատասխան վճարումներ, իսկ ամենակարևոր սկզբունքը, որն առաջարկվում է ներկայացված նախագծով, այն է, որ պետք է հնարավորինս լայն մասնակցությամբ գումարներ ներդրվեն և կառավարման միջոցով ավելացվեն այդ միջոցները։
«Հիշում եք՝ ապրիլյան դեպքերի հետ կապված կար որոշակի ոչ համակարգված աշխատանք, մասնավորապես՝ զոհվածների կամ հաշմանդամ դարձած անձանց ընտանիքների երաշխիքների տրամադրման հետ կապված։ Այս համակարգի ներքո ամբողջությամբ այն բոլոր խնդիրներին, որոնք մենք ժամանակին առնչվեցինք և քննարկումներ ունեցանք, ըստ էության, համակարգային լուծում է տրվում, և կարծում եմ՝ այս առումով հասարակության կողմից ընդունելի մոտեցում է լինելու»,-նշում է նախարարը։
Անդրադառանլով ոչ թե պետական բյուջեի, այլ քաղաքացիների մասնակցությամբ դրամական միջոցներ հավաքելու այս գործընթացին, նախարարը հավաստեց՝ համակարգային լուծում տալը ճիշտ է։
Ասատրյանը ճշգրտեց, որ այդ 1000 դրամի «բեռը» (ըստ նախարարի-հեղ.) նվազագույն աշխավարձ ստացնողների վրա «չի ընկնի», այլ կվերաբերի մնացած աշխատավարձերի միջակայքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter