HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում 15 միլիոն դրամով հեռախոսային քարտ է վաճառվել

Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր անգամ 15 միլիոն դրամով կարող են գնել մեկ հեռախոսային քարտ:

Ucom ընկերության կայքից տեղեկանում ենք, որ օրեր առաջ կայացել է նոր՝ 044 կոդով սկսվող հեռախոսաքարտերի էլեկտրոնային աճուրդ: Կայքում տեղադրված է, ինչպես ժողովուրդն է ասում, 33 gօld տեսակի հեռախոսահամար: Բոլոր այդ համարների տակ գրված է՝ «վաճառված է»: Մեկ հեռախոսահամարի դիմաց վճարած ամենացածր գինը 550.000 դրամն է, ամենաբարձրը՝ 15 միլիոն դրամը:  

Նույն ընկերության կայքից տեղեկանում ենք, որ կայացած էլէկտրոնային աճուրդի արդյուքնում գոյացել է 104 մլն 900 հազար դրամ, որը նախատեսված է տրամադրել Ucom հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:

Սա այն պարագայում, երբ մեր երկրում 900.000 մարդ աղքատ է, ամեն 3-րդ երեխան թերսնված է, իսկ զինվորին աջակցելու համար 1000 դրամ հավաքելու ծրագիր է հաստատում Կառավարությունը:

Մեկնաբանություններ (2)

мартин
пир во время чумы
Lusik
Շռայլ և շատ ժամանակ անիմաստ ծախսեր անող մարդիկ շատ են Հայաստանում: Մեծահարուստների կառուցած ահռելի տարածք ունեցող առանձնատներն էլ այդ շարքին են պատկանում: Եթե այդ առանձնատների համար վճաևվեր բարձր գույքահարկեր, ինչպես ընդունված է շատ երկրներում, կարիք չէր լինի մտնել հասարակ ժողովուրդի գրպանը 1000 դրամ հանելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter