HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2․ Մերոնք դա արեցին (ֆոտոշարք)

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Չեռնոգորիայի գլխավոր թիմին։

Առաջին խաղակեսում պարտվելով 0։2 հաշվով, մեր ընտրանին մեղմ ասած կամային հաղթանակ տոնեց Արտակ Գրիգորյանի, Վարազդատ Հարոյանի եւ Գեւորգ Ղազարյանի խփած գոլերի շնորհիվ՝ 3։2։

Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղը գերազանց ստացվեց։ Հայաստանի հավաքականն այս ընտրական ցիկլում առաջին միավորները վաստակեց եւ այս պահի դրությամբ զբաղեցնում է E խմբի 5-րդ հորիզոնականը, 1 միավորով շրջանցելով Ղազախստանի ընտրանուն։

Խաղի մանրամասները՝ «Հետք»-ի ֆոտոշարքում։

 

Չնայած մրցակիցը խմբի առաջատարն էր, մարզասերների ակնկալիքները մեր թիմից՝ մեծ էին։

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում տրամադրությունը բարձր էր։ «Էսա պասպորտի նկարները կսկսվեն»,-տեսնելով մեծաթիվ ֆոտոլրագրողներին, գործընկերոջ հետ զրույցում կատակեց Հայատանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։

Բարձր տրամադրությամբ էր դաշտ դուրս եկել նաեւ Չեռնոգորիայի գլխավոր թիմը։

Առաջին գծում մրցակցի պաշտպաններին անհանգստացնողներից մեկը Գեւորգ Ղազարյանն էր։

Հայաստանի հավաքականի հարձակման գծին դիմավորում էր չեռնոգորցիների խիստ կազմակերպված պաշտպանությունը։

Red Eagles-ի ներկայացուցիչները երգում էին հին ֆիդայական երգեր, հիշում Աղբյուր Սերոբին ու Գեւորգ Չաուշին։

Չնայած առկա պայքարին, առաջին խաղակեսի առաջին հատվածն առանձնապես գրավիչ չէր եւ կարելի էր հասցնել անգամ հորանջել։

Հենրիխ Արքան, չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը, ավագի իր պարտականությունները կատարում էր արքայավարի։

Երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանը խաղի ընթացքում մի քանի անգամ ռիսկի գնաց։ Նա դարպասային հրապարակը լքում էր անգամ այն դեպքերում, երբ պաշտպանները պայքարում էին մրցակցի հարձակվողների հետ։ Ինչպես ետխաղյա մամլո ասուլիսում «Հետք»-ի հարցին ի պատասխան նշեց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, դա դարպասապահի փորձի պակասի արդյունք էր։ «Իհարկե, եւ ես, եւ դարպասապահների մարզիչը խոսակցությունը կունենանք Արսենի հետ»։

Հաշիվն արդեն 1։2 է։ Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստները չէին սպասում, եւ․․․

․․․պաշտպան Վարազդատ Հարոյանը, անկյունայինի խաղարկումից հետո, խոցում է Մլադեն Բոժովիչի պաշտպանած դարպասը։

Բոժովիչին քիչ անհարմարություններ չէր պատճառում նաեւ Արթուր Սարկիսովը։

Հենրիխ Մխիթարյանը թռիչքի պահին։

Թիմակիցները շնորհավորում են Գեւորգ Ղազարյանին, որը խաղի վերջին վայրկյանին խաղի հաշիվը դարձնում է 3։2։ 

Ցնծություն՝ հայ երկրպագուների․․․

․․․եւ ողբերգություն՝ չեռնոգորցի ֆուտբոլիստների համար։

Արթուր Պետրոսյան․ «Եզրափակիչ սուլիչից հետո հանդերձարան չեմ մտել։ Ինձ համար հուզիչ պահ էր․․․․Ցանկություն կար ինքս ինձ հետ առանձնանալ․․․»

«Սա միայն Արթուր Պետրոսյանի եւ թիմի հաղթանակը չէ։ Դուք՝ լրագրողներդ, նույնպես դրական մթնոլորտ ստեղծեցիք հավաքականի շուրջ»։

Լյուբիշա Տումբակովիչ․ «Ես զարմացած եմ։ Սա ինձ համար շոկ էր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter