HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանին զինվոր է զոհվել

Նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ Սարոյան
Ինչ է նշանակում չպարզված հանգամանքներում; ինչքան կարելի է մեր բանակում պահել եվ թաքցնել վայրենաբարո եվ մարդասպան սպաների; թուրքը քիչ է այդ' մարդկային խղճից ու պատվից զուրկ ոչնչություններն էլ մի կողմից են մեր հույս ու հավատ սերնդին ոչնչացնում; ինչքան կարելի է ••••

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter