Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Պարբերականի աշխատակազմը կլուծարեն, տարեկան խնայելով 99,3 միլիոն դրամ



Կառավարությունը մտադիր է լուծարել «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն, որի հիմնական գործառույթը առցանց տարբերակով՝ armef.com կայքի միջոցով, տնտեսական, գիտական եւ վերլուծական հրապարակումներ թողարկելն է: Ընկերությունը լուծարելու հարցն ընդգրկված է կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում:

Հանդեսը ներկայացնում է կառավարության՝ տնտեսությանն առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնությունները, հաստատած ծրագրերը, ռազմավարությունները, մեկնաբանում է դրանց բովանդակությունը, ինչպես նաեւ մեկնաբանում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային վերլուծությունները:

1999 թվականից գործող հանդեսը հրատարակող ՓԲԸ-ն իր գործառույթներն իրականացնում է 12 հաստիքային միավորների միջոցով: Ընկերության գործունեության համար պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրամադրվում է 99,3 միլիոն դրամ սուբսիդիա, որից աշխատավարձը կազմում է նշված գումարի 46,5, իսկ այլ ծախսերը՝ 53,5 տոկոսը:

Ընկերության լուծարման հիմքում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՊՈԱԿ-ների գործունեությունը վերանայելու հանձնարարականն է: Նպատակը՝ պետական բյուջեի ծախսերի նվազեցումը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ