HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խորհրդարանն ընդունեց զինծառայողների կյանքի կամ առողջության ապահովագրման նախագիծը

Քիչ առաջ ԱԺ-ն 102 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացաված փաթեթը։

ԱԺ-ի որոշ պատգամավորներ ծափողջյուններով հաստատեցին այս որոշման ընդունումը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարությանն էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ստեղծել հիմնադրամ, որին յուրաքնչյուր աշխատող քաղաքացի ամսական կփոխանցի 1000 դրամ, որով հատուցման գումարներ կվճարվեն այն զինծառայողներին կամ նրանց հարազատներին, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել կամ մահացել մարտական գործողություններին մասնակցելու, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter