HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Հովհաննիսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի՝ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը և մերժել նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնոդությունը։ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ անդամը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս։

«Ասել եմ ու կասեմ, որ իմ պաշտպանյալի գործողություններում հանցակազմ գոյություն չունի  և երկու ոստիկանի արհեստածին, կեղծ ցուցմունքների հիման վրա նա մինչ օրս անազատության մեջ է գտնվում, քրեական հետապնդման ենթարկվում։ Դատարանը, ըստ էության, միայն մեխանիկական աշխատանք է կատարում, որոշող մարմին չէ»,-մեզ հետ զրույցում նշեց գործով փաստաբան Հովիկ Արսենյանը։

Փաստաբանի հաղորդմամբ՝ քննիչը դատարանում հայտարարել է, որ Հովհաննիսյանը, ազատության մեջ մնալով, կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխուսափի գործի քննությունից։ Արսենյանը, քննիչի կողմից հնչեցված այս հիմնավորումները, անհիմն է համարում, հայտնելով, որ Հովհաննիսյանի կողմից նման վարքագիծ դրսևորելու վերաբերյալ որևէ փաստական հիմք չկա:

Դավիթը Հովհաննիսյանը ևս ներկա է գտնվել դատական նիստին, ներկայացրել իր կալանքի երկրացաման վերաբերյալ առարկությունները։ Հովհաննիսյանը, ապօրինի է համարել իրեն մինչ օրս անազատության մեջ պահելու որոշումը,պնդելով, որ որևէ հանցանք չի կատարել։ Քաղաքացիական շարժման անդամը դատավորին նաև հայտնել է, որ եթե քննիչը կարծում է, որ ինքը պետք է անազատության մեջ մնա՝ գործով լրացուցիչ փաստեր հայտնաբերելու համար, ապա այդ ժամկետը կարող է սահամանվել 15-30 օր, սակայն ոչ՝ երկու ամիս։

Փաստաբանի գնահատմամբ՝վարույթ իրականացնող մարմինը  չորս ամիս է որևէ գործողություն չի կատարել, բացի երկու ոստիկանի ցուցմունք արձանագրելուց, այդ դեպքում, ինչ կարիք կա ևս երկու ամսով կալանքը երկարացնել, եթե կրկին որևէ գործողություն չեն կատարելու։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը հուլիսի 30-ին իր բնակարանից բերման է ենթարկվել, այուհետ քննչական կոմիտեում ձերբակալվել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter