HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուբեն Աղանբեգյանը՝ Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող կառավարիչների շարքում. Forbes

«Գազպրոմ» ընկերության ղեկավար  Ալեքսեյ Միլլերը կրկին առաջատարն է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող կառավարիչների ամենամյա վարկանիշում։  

ՌԴ 25 ամենաբարձր վարձատրվող կառավարիչների վարկանիշը կազմում է Forbes ամսագիրը, որի ռուսաստանյան խմբագրությունն այն հրապարակել է այսօր։

Ըստ վարկանիշի՝ 2015 թվականին Միլլերն ընդհանուր առմամբ վաստակել է 17.7 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, 2014-ին նա վաստակել էր շատ ավելին՝ 27 մլն դոլար։

Երկրորդ տեղում «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինն է՝ 13 մլն դոլարով։

Եռյակը եզրափակում է «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆը՝ 11 միլիոն դոլարով:

Վարկանիշում ամենաբարձր վարձատրվող կառավարիչների առաջին տասնյակը եզրափակում է հայազգի Ռուբեն  Աղանբեգյանը։ Այժմ նա ռուսաստանյան «Օտկրիտիյե» ֆինանսական կորպորացիայի ղեկավարն է, նախկինում՝ Մոսկվայի բորսայի նախագահը։ 2015 թվականին վաստակել է 6 մլն դոլար։

Նշենք, որ նախորդ վարկանիշում, որը կազմվել էր 2014 թվականին կառավարիչների ստացած վարձատրությունների հիման վրա, Աղանբեգյանը 8-րդ տեղում էր՝ 11 մլն դոլարով։

Լուսանկարը՝ Forbes-ի հրապարակումից

Ռուբեն Աղանբեգյանը 1997-2002 թթ. զբաղեցրել է Ռուսաստանում Credit Suisse First Boston-ի համաղեկավարի պաշտոնը: Այնուհետև՝ մինչև Մոսկվայի բորսայի նախագահ դառնալը, եղել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախագծային ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը, ներդրումային-բանկային վարչության ղեկավարը, հետո՝ Ռուսաստանում «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային խմբի ղեկավարը։

Forbes-ը նշում է, որ այս վարկանիշը հրապարակում է հինգերորդ անգամ և նկատում՝ Ռուսաստանում գործող ընկերությունների կառավարիչների ամենաբարձր վարձատրությունը գրանցվել է 2012 թվականին։ Այդ տարի ՌԴ 25 «ամենաթանկ» կառավարիչների վարձատրությունը միասին կազմել է 1.89 մլրդ դոլար։ Իսկ 2015-ին այն կազմել է 827 մլն դոլար, որը 2012-ի համեմատ 2.3 անգամ նվազել է՝ մոտավորապես այնքան, որքան նվազել է ռուբլու փոխարժեքը։

Վարկանիշը կազմելիս Forbes-ի թիմը հաշվի է առել ընկերությունների կառավարիչների թե' աշխատավարձերը, թե' հավելավճարները և թե' այլ վարձատրությունները, որոնք հիմնականում ներկայացված են եղել ընկերությունների հաշվետվություններում։

Լուսանկարը` finbuzz.ru

Մեկնաբանություններ (1)

Ում տղան է?
Գոնե ուրիշների փողերը հաշվենք ... եթե մերը չունենք: Աչքիս Աբելին շատ նման է, տղան չէ արդյոք? Աբելը նա է, որ անփոխարինելի առաջնորդի երեսին ասաց՝ տնտեսապես երկրին պիտանի չեք, ճիշտ կլինի հեռանաք (դե խելքը գցած գիտնականներից ո՜վ է նեղանում)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter