HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականի առաջընթացը 38 տեղով լավագույն արդյունքն է այս ամիս

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Վերջին խաղում Մոնտենեգրոյի հավաքականին Երեւանում 3-2 հաշվով հաղթելուց հետո մեր ընտրանին վաստակել է 1069 հաշվարկային միավոր, ինչն օգնել է զգալիորեն բարելավել դիրքերը վարկանիշային սանդղակում: Արթուր Պետրոսյանի թիմը 125-րդ տեղից 38 դիրքով առաջ է պոկվել եւ հիմա 87-րդն է աշխարհում: Այս առաջընթացն ամսվա լավագույն ցուցանիշն է ցուցակի թիմերի մեջ: Այժմ մեր հավաքականն ունի 412 հաշվարկային միավոր:

Համաշխարհային ցուցակը գլխավորում է Արգենտինան: Լավագույն տասնյակում են նաեւ Բրազիլիան, Գերմանիան, Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Լեհաստանը, որը պահպանել է իր 15-րդ տեղը: Ռումինիան 5 տեղով նահանջել է 39-րդ տեղ, իսկ Դանիան 4 տեղով առաջադիմել է եւ հիմա 46-րդն է: Մոնտենեգրոն 7 տեղով զիջել է դիրքերն ու հայտնվել 63-րդ հորիզոնականում: Ղազախստանը նույնքան տեղով իջել է մինչեւ 97-րդ տեղ:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնն Ուկրանիան է (29), հաջորդում են Ռուսաստանը (55), Ուզբեկստանը (62), Բելառուսը (74): Մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:

Տարածաշրջանում լավագույն արդյունքն ունի Թուրքիան (24), Իրանը 30-րդն է, Ադրբեջանը՝ 90-րդը, իսկ Վրաստանը՝ 119-րդը:

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի դեկտեմբերի 22-ին:    

Լուսանկարը՝ ffa.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter