HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախարարը չի ցանկանում գնահատել պարարտանյութերի ոլորտի չարաշահումները

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո, անդրադառնալով հայկական շուկայում վաճառվող թուրքական լոլիկի և վարունգի վաճառքին, ասաց, որ երեկ խորհրդակցություն է եղել Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի հետ, նրան հայտնել է, որ եթե ունեն լոլիկ ապօրինի ներկրման փաստեր, ներկայացնեն դրանց հասցեները, քանի որ ՍԱՊԾ-ն, ՊԵԿ-ը պատրաստակամ են կատարել ուսումնասիրություններ այդ ոլորտում։ Նախարարի խոսքով` խորհրդակցությանը մասնակիցները պարզաբանել են, որ այդ լոլիկները արդեն հավաքվել են և դուրս են եկել վաճառքից։

Իգնատի Առաքելյանը հավաստիացրեց, որ բոլոր պետական մարմինները աշխատում են՝ այդ հարցը պարզաբանելու համար, և եթե ապրանքը օրենքից դուրս է ներկրվել, գործընթացը կկարգավորվի օրենքի սահմաններում։

Առաքելյանը նաև զրուցել է ՊԵԿ-ի նախագահի հետ, տեղեկացել, որ նրա հանձնարարականով քայլեր են ձեռնարկվում՝ պարզելու, թե արդյոք մաքսանենգության հարց կա, թե ոչ։

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքին` նախարարը նշեց, որ եթե օրենքով է ներմուծվում, չեն կարող արգելել դրանց մուտքը Հայաստան։

Նախարարը պարտանյութերի ոլորտում տեղի ունեցած չարաշահումները չցանկացավ գնահատել` նշելով, որ դրանք վերլուծողն ու գնահատողը նա չէ, հիմա շատ գործ ունի անելու և ժամանակ չունի` հարցնելու, թե ինչու է նախկինում այդպես եղել: Այդ չարաշահումները պարզելու համար Առաքելյանը լրագրողերին հորդորեց դիմել համապատասխան մարմիններին։

«2016 թվականին եղել է մրցույթ, և նախորդ տարի էլ եղել է կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի այդ մրցույթը, հաջորդ տարվա համար հիմա մտածում ենք, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու։ Բայց միանշանակ իմ տրամադրությունը միտված է նրան, որպեսզի շուկան բացեն, և ընդհանրապես պարարատանյութի սուբսիդավորում չանենք։ Այսինքն՝ թույլ տանք` ով ուզում է, բերի»,- նշեց Առաքելյանը։

Նախարարը հավելեց, որ այս հարցի շուրջ այժմ բանակացությունններ են ընթանում՝ հասկանալու համար, թե շուկայում ինչ գնային ազդեցություն կունենա պարտանյութերի ազատ մուտքը։

լուսանկարը` minagro.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter