HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարեն Կարապետյան. «Ինձ պետք է՝ գա մարդ, որ աչքը աջ ու ձախ չնետի»

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպել է քննարկում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ 

«ՀԲԸՄ զրույցը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նպատակ ունի ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի մենք՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերս, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները»,- նշված է տարածված հայտարարությունում։

Խոսելով քաղաքական ռազմավարությունից և վերափոխումներից՝ զրույցը վարող Մարկ Գրիգորյանը վարչապետին հիշեցրեց 2014 թվականին կառավարության կողմից ընդունված ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի մասին, որը նախատեսված էր տասը տարվա համար, սակայն այս կառավարության կյանքը, լրագրողի գնահատմամբ, կարճ է, քանի որ մի քանի ամսից խորհրդարանական և վարչապետի ընտրություններ են: Գրիգորյանը հետաքրքրվեց, թե նման պարագայում վարչապետն ինչպես է պլանավորել համատեղել երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները։

Կարապետյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագիրը ներառում է կարճաժամկետ և երկարաժամկետ փուլեր։ Կարճաժամկետ ծրագիրը արագ փոփոխությունների, արագ հաղթանակին է ուղղված, որի ժամանակ պարզ է դառնալու, թե որ ոլորտներում ինչպես են պատկերացնում շարժման ուղղությունը, իսկ երկարաժամկետ փուլը պետություն-մասնավոր սեկտոր-Սփյուռք ընդգրկումն է , որով կփորձեն պարզել` ինչպես են պատկերացնում, թե երկիրը ուր է գնալու։

Վարչապետի խոսքով՝ ներկարացրել են կարճաժամկետ ծրագիր, որպեսզի հնարավոր հակառակորդները չասեին՝ «բա դուք ինչ գիտեք` 2017 թվականի ապրիլից հետո դուք կլինեք, թե չէ», սակայն մյուս կողմից էլ, վարչապետի կարծիքով, հնարավոր չէ վեց ամսվա համար կառավարել՝ հեռակա նպատակ կամ նկարագիր չունենալով։

Կարապետյանը նաև հատնում է, որ այս պահին կառավարությոնը ամփոփում է բոլոր այն ստրատեգիաները, բարեփոխային ծրագրերը, որոնք կային, այդ թվում 2014 թվականի՝ կառավարության ընդունածը, և դրա հիման վրա երկարաժամկետ ծարգիր են ձևավորելու։

Անդրադառանալով օտերեկրյա ներդորումների հոսքին` վարչապետը շեշտում է, որ իր համար կարևոր է արդար, հավասար, մրցունակ դաշտ ստեղծել գործարար, աշխատող մարդու համար։ Կարծում է, որ այս պահին միայն դա բավարար է, որպեսզի երկրի տնտեսությունը, բիզնես ոլորտը աշխուժանակ դառնան, և պետությունը պատրաստ է իր վրա վերցնել խթանողի գործառույթը։

Կարապետյանն ասում է՝ ունենք ֆանտաստիկ պոտենցիալ, և որ ամենամեծ պոտենցիալը մարդկայինն է, և կարևոր է Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, որ սփյուռքահայ ներդրողները Հայաստան գան ոչ միայն բարեգործություն կատարելու համար, այլև կառավարման գործընթացում մասնակցություն ունենան։

Իսկ առաջանահերթ բարեփոխումների, օտարերկրյա բարեփոխումների ապահովման ծրագիրի իրականացման ճանապարհին, Կարապետյանի հաղորդմամբ, նաև քննարկվում է հարկային բարեփոխումների հարցը, քանի որ հարկային վարչարարությունը պարզելցնելու անհրաժեշտություն կա։

«Հարկային օրենսգիրքը ընդունել ենք վերջերս, մենք շատ լավ գիտենք, որ ոչ բոլորի կողմից է դա ընդունվել և շատ լավ հասկանում ենք իրենց դժգոհությունները կամ որոշակի վերաբերմունքը, որը ձևավորվում է այսպես՝ սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում եք, ստվերին որևիցե վերաբերմունք ցույց չեք տալիս և դրա մեջ որոշակի ճշմարտություն գուցեև լինի, բայց մի բան հասկանում ենք ակնհայտ՝ եթե մենք ստվերի դեմ չպայքարենք, եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք»։

Վարչապետը նաև կառավարության առաջնային խնդիր է համարում հասարակության հետ հետադարձ կապ ստեղծումը, և որ այն ազդակները, որոնք ուղարկվում են հասարակությանը, որոշակի ոգևորություն առաջացնեն, քանի որ եթե բիզնեսը, քաղաքացին չարձագանքի, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում չձևավորվի, իրավիճակ փոխելը շատ ավելի բարդ է լինելու։

Կոռուպցիայի դեմ պայքարին անդրադառանլով՝ Կարապետյանը նշում է, որ դրա մասին բոլորը խոսում են, և որ նա չգիտի մի վարչապետ և կառավարություն, «որին հարցնեն՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ես, պատասխանի՝ չէ, չեմ պայքարելու»։ Նրա համար կոռուպցիայի դեմ պայքարելու ամենաարդյունավետ ճանապարհը միջավայր փոխելն է, մասնավորապես՝ բիզնեսի համար պետք է մրցունակ, արդար դաշտ ստեղծել, պետք է մաքսիմալ թափանցիկ իրականացնել գնումների, վարկային միջոցների տրամադրումը։ Նրա դիտարկմամբ՝ եթե այդ միջավայրը փոխվում է, կոռուպցիայի համար միջավայրը դառնում է դժվար, այն դառնում է դրա դեմ պայքարի ամենալավ միջոցը։

Խոսելով այն մասին, որ նախարարներից մի քանիսը այն բիզնենսների սեփակականտերեր են, որոնք ղեկավարում են, Կարապետյանը այս հանգամանքը դժվար լուծելի է համարում` նշելով, որ այն երկիրը, որին մենք ձգտում ենք, պետք է բացառի շահերի բախումը, սակայն շեշտում է, որ պետական ծառայողի վարձավճարները չափն այնքան է, որ լավ մասնագետին այնտեղ հրավիրելը բավականին բարդ է։ Այդ պատճառով կառավարություն է հրավիրել այնպիսի անդամների, որոնք բիզնեսի հաջողակ կառավարիչներ են, քանի որ վստահ է իրենց «մաքրության» վրա և վսհատ է, որ պետական ատյանը չեն օգտագործի իրենց բիզնեսը «լոբբինգ» անելու, անձնական հարստացման համար: «Ինձ պետք է՝ գա մարդ, որ աչքը աջ ու ձախ չնետի»,- ասում է նա։

Կից ներկայացվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցուպատասխանի տեսագրությունն ամբողջությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter