HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է:
Գավառի ավտոճանապարհներին, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter