HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Էրիկ Նազարյան. «Սփյուռքը Հայաստանում ձայն չունի»

Ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի համար հուլիսյան դեպքերի (նկատի ունի «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի զինված գրավումը-հեղ.) կադրերն են դարձել «կանչ», որպեսզի միանա Հայաստանում անհապաղ փոփոխություններ իրականացնելու պահանջին։ Այս մասին նա հայտնեց «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում, որին միացել էր սկայպով: Ասուլիսին միացել էին նաեւ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամներ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, դերասան Հրանտ Թոխատյանը և System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

Կինոռեժիսորը պնդեց, որ սփյուռքահայությունը այնքան ժամանակ է զուրկ եղել Հայաստանից, որ «նոստալջիա» է, երբ վերջին 25 տարիներին կարողանում է որպես հայ ներկայանալ և ստեղծագործել. «Հայ լինելը չի նշանակում, որ դու պետք է խորոված ուտես, Մասիս սար նայես, ջանով-ջիգյարով քեֆ անես։ Հայ լինելը նշանակում է, որ կարողանաս ներկա լինես և զգաս՝ քո ժողովրդի էությունն ինչ է։ Ինձ համար ապրիլից մինչ հունիս-հուլիս իրավիճակը չդարձավ միայն սփյուռքահայության, այլ դարձավ իմ էության հարցը»,-ասաց նա։

Սցենարիստը ցավով փաստեց, որ երբ մի բան է անհրաժեշտ եղել Հայաստանին, Սփյուռքը մեծ դեր է ունեցել, աջակցություն ցուցաբերել: «Բայց, ի վերջո, Սփյուռքը Հայաստանում ձայն չունի»,-նշեց նա։

Նազարյանին վրդովեցրել են այն կադրերը, երբ հուլիսյան իրադարձությունների ժամանակ 50-անց ոստիկանը 65 տարեկան կնոջ պարանոցից բռնած, Նազարյանի գնահատմամբ՝ ինչպես ոչխար, նրան մտցրել է ոստիկանական ավտոմեքենա՝ «ոչնչացնելով» մարդու իրավունքները. «Չեմ հասկանում՝ ո՞ր օրն ենք հասել, որ մենք մեր ժողովրդին այսպիսի այլանդակությամբ պետք է իրադարձնենք։ Սա էր ինձ համար ամենավերջին կարմիր գիծը, որ ես չհասկացա»։

Կինոռեժիսորի դիտարկմամբ՝ նախագահին պետք է հարցնել ոչ թե ձեռնարկվող ստրատեգիական քայլերի մասին, այլ թե՝ ի՞նչ ենք դարձել որպես ազգ, ինչո՞վ ենք մեր թշնամիներից տարբերվում։

Նա նշեց, որ եթե հուլիսյան իրադարձությունների կադրերը համատեղի Բաքվի կադրերի հետ, հանի բոլոր ենթավերնագրերը և որևէ մեկը Ճապոնիայից, Գվատեմալայից նայի դրանք, չի իմանա՝ ո՞րն է տարբերությունը, ո՞րն է հայը, որը՝ ադրբեջանցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter