HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան ժամկետանց վարկեր կան ՀՀ բանկերում

Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է մոտ 2.24  տրլն  դրամ։ Դրանց կազմում ավելի քան 42.7  մլրդ դրամը կամ 1.91%-ը ժամկետանց վարկերն են։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները։

Բանկերի թե ընդհանուր վարկային պորտֆելը, և թե այդ թվում՝ ժամկետանց վարկերի ծավալն ամեն ամիս փոփոխվում են։

Վարկային պորտֆելը հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 49 մլրդ դրամով կամ 2.25%-ով։  Միևնույն ժամանակ, ժամկետանց վարկերի ծավալն ու կշիռը փոքր-ինչ նվազել են մեկ ամսում (տես ինֆոգրաֆիկաները)։

Սակայն, եթե պայմանականորեն դիտարկենք վերջին մեկ տարին, ապա նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ժամկետանց վարկերի  և կշիռն է ավելացել, և ծավալը։  Տեսանելի տարբերությունը նաև պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա հոկտեմբերին ժամկետանց վարկերի ծավալները զգալի կրճատվեցին՝ սեպտեմբերին գրանցված մոտ 44.4 մլրդ դրամից հասնելով 31.8 մլրդ դրամի։ Թե ինչով էր դա պայմանավորված, դժվար է ասել։  Դրանից հետո, սակայն, նորից աճ գրանցվեց մինչև մայիս ամիսը։

Այս տարվա մայիսին դրանց կշիռը ընդհանուր վարկերի կազմում հասավ 2.19%-ի, որն ամենաբարձր ցուցանիշն էր վերջին երկու տարում։  Իսկ մայիսից հետո այն նվազում է։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
«... նախորդ տարվա հոկտեմբերին ժամկետանց վարկերի ծավալները զգալի կրճատվեցին՝ սեպտեմբերին գրանցված մոտ 44.4 մլրդ դրամից հասնելով 31.8 մլրդ դրամի։Թե ինչով էր դա պայմանավորված, դժվար է ասել...»: Կարելի է դիտարկել վարկային պորտֆելի կառուցվածքը. ենթադրաբար դա կարող է կապված լինել գյուղմթերքի իրացման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter