HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ի հունվար-հոկտեմբերին աշխատանք փնտրողների թիվն աճել է

Բացառությամբ հունվար ամսի, 2016-ի ինը ամիսների ընթացքում հանրապետությունում ամսական աշխատանք է փնտրել 90 հազարից ավելի մարդ։ Թեև հունվար ամսին, համեմատած հաջորդող ինը ամիսների, ամենաքիչ թվով մարդ  է աշխատանք փնտրել, սակայն այդ ամսվա 89 հազար աշխատանք փնտրողների ցուցանիշը, համեմատելով նախորդ տարվա 10 ամիսների հետ, տոկոսային ամենամեծ՝ 21 % աճն է գրանցել։

Նախորդող տասը ամիսների ընթացքում Հայաստանում ամենաշատը աշխատանք են փնտրել հունիսին, այնուհետ՝ հուլիս ամսին:

2016-ի հունվար-հոկտեմբերի բոլոր ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, աշխատանք փնտրողների թվաքանակը տոկոսային աճել է արձանագրել:

Ըստ պաշտոնական տվյալների` հանրապետությունում աշխատանք փնտրող 90 հազար քաղաքացիներից 60 հազարից ավելին կանայք են, չնայած այս տարվա ամիսների ընթացքում աշխատանք փնտրող տղամարդկանց թվաքանակը աճում է, մասնավորապես՝ հոկտեմբերին, համեմատած այս տարվա 10 ամիսների հետ, աշխատանք է փնտրել ամենամեծ՝ 33.348 թվաքանակով տղամարդ։

2016-ի հոկտեմբերին՝ 96 հազար աշխատանք փնտրողների ամենաշատը քաղաքացիները հաշվառվել են Շիրակի մարզում, հաջորդիվ՝ Երևանում։ Բացառությամբ Երևանի, Գեղարքունիքի և Սյունիքի, մնացած բոլոր մարզերում, համեմատած 2015 հունվար-հոկտեմբերի, այս տարվա նույն ժամանակահատվածում աշխատանք փնտրողների թվաքանակը աճել է։

Ըստ հաշվետվության՝ աշխատուժի պահանջարկը 92 %-ով արձանագրվել է  ոչ պետական, իսկ 8 %-ով՝ պետական մարմիներում։  Բացի այդ, թափուր աշխատատեղերի մասնագիտական կազմը 70 %-ով կազմել է ոչ բանվորական, իսկ  30 %-ով բանվորական աշխատանքը։ 

Անդրադառնալով գործազրկության ներպետական ցուցանիշներին՝ նշենք, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2015-2016 թվականին ամսական կազմել է 60-80 հազար մարդ։

2015-ի առաջին ամիսներին ամենաշատ՝ 75 հազար թվաքանակով, գործազուրկ գրանցվել է հոկտեմբերին, իսկ 2016-ի առաջին տասը ամսիների ամենամեծ՝ 81 հազար թվաքանակով, գործազուրկ հաշվառվել է ապրիլին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter