HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է ապրիլյան գործողություններին մասնակցած կամավորականներին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին: Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտական գործողություններին կամավորականների ներդրումն ու ցուցաբերած անձնազոհությունը։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ շեշտելով, որ միանգամայն տրամաբանական է, որ այն առաջին հերթին դրական են գնահատում հենց կամավորները։ Նախարարն անդրադարձել է նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև սպառազինության արդիականացման և ռազմարդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է կամավորականների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter