HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաթենիկ Թելֆեջյանը ժառանգություն ստացած հողատարածքը նվիրաբերել է Խարբերդի մանկատանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն հյուրընկալել է Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը: 
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տիկին Թէլֆեջյանին՝ նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»:
Իր հերթին, տիկին Թելֆեջյանը վարչապետին մաղթել է հաջողություններ՝ նշելով. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ և ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի վրա հասնի, մեծ հույս ունեմ»
Այնուհետև Սաթենիկ Թելֆեջյանը և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter