HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով  դժվարանցանելի է  Բերդ - Ճամբարակ  ճանապարհը և Վարդենյաց  լեռնանցքը:
Դիլիջանի   ոլորաններում,  Գավառ - Մարտունի, Ստեփանավան - Տաշիր, Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց  է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթևեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter