HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունները

ԱԺ-ի այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի։

Այնուհետ օրենսդիր մարմինն անցավ քննարկումների: Օրակարգի առաջին հարցը կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

Օրենքի նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնելով, որ այս օրենքի նախապատրաստումն ու ԱԺ ներկայացումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով։ Ըստ նրա, նախագիծը մշակելիս առավել լայն ընդգրկում են ունեցել միջազգային փաստաթղթերի դրույթները։

Առաջին հերթին՝ օրենքի նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման համայնքի և նրա բնակիչների վերաբերյալ հասկացությունների նոր սահմանում, որը կհամապատասխանեցվի սահմանադրության ընդունած ձևակերպումներին։ Բացի այդ, առավել ընդհանրական կսահմանվեն համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և համայնքի խնդիրների բնութագիրը։

«Մենք գործող օրենքում «համայնքային խնդիր» եզրույթը չունեինք, իսկ սահամանդրության փոփոխություններով նախատեսված է համայնքային խնդիրների ձևակերպում, ինչը որ մենք արել ենք»։

Պարտադիր խնդիրները ձևակերպելիս՝ որպես սկզբնադրույթ է հանդիսացել այն մոտեցումը, որ դրանք պետք է լինեն առավել ընդգրկուն և իրատեսելի։ Այդ պարտադիր խնդիրները պետք է կիրառելի լինեն բոլոր համայնքների համար։ Բացի այդ, նոր մոտեցում կա համայնքներում տնտեսական զարգացման վերաբերյալ։ Հատկապես այն մարզերն ու վայրը, որոնք զբոսաշրջության հնարավորություն ունեն, դիտարկվել են որպես այդ համայնքի զարգացման հիմնակետ։ Իսկ գյուղական բնակավայր ընդգրկող համայնքների համար, գյուղատնտեսությունն է հանդիսացել որպես զարգացման ուղի։ Իսկ համայնքների պարտադիր խնդիրների իրականացման համար համայնքներում սահմանվել են  պարտադիր լիազորություններ։

Տեղակական ինքնակառավարման մարմինների գործունեությունում բնակչության մասնակցության մեխանիզմների որոշ փոփոխություններ են առաջարկվում, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցության հնարավորություն է ընձեռվելու և ավելացվելու է  թափանցիկությունը, հատկապես՝ համայնքային գործունեության լուսաբանում ինտերնետային կայքերի միջոցով։

1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար համացանցային կայք ունենալու պարտավորություն է սահմանվել, որը միտված է թափանցիկության և հրապարակայնության ապահովմանը։

Օրենքի նախագծով ավագանու գործունեության հետ կապված լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված, մասնավորապես՝ 2000 և ավելի ընտրող ունեցող համայնքում ավագանու համար պարտադիր պայման է դրվել մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ ունենալու գաղափարը, իսկ մինչ 2000 ընտրող ունեցող համայնքներում այս պայմանը հայեցողական է։ Ավագանին ինքն է որոշելու, թե այդ հանձնաժողովները ինչպես են ձևավորվելու։

2000-ից ավել ընտրող ունեցող համայնքներում ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերը անպայման պետք է քննարկված լինեն այդ հանձնաժողովներում։

«Առավել մանրամասնել ենք ավագանու նիստին հարցեր ներկայացնելու ընթացակարգը։ Հատկապես՝ նշել ենք, որ որոշումների նախագծից բացի պետք է լինեն հիմնավորումներ, բյուջեի ազդեցության մասին տեղեկանք և առաջարկություններ, դրանց ընդունման և չընդունման վերաբերյալ հիմնավորումներ»,-ասում է Տետերյանը։

Նախարարի տեղակալի պնդմամբ՝ այս մեխանիզմներով փորձում են առավել լիարյուն դարձնել համայնքային ավագանու գործունեությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter