HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Հովհաննիսյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Հայ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Ռոստոմ Խուդանյան) դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչև 20 տարեկանների հաղթող: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 149 կգ, իսկ հրումում՝ 177 կգ և երկամարտի 326 կգ արդյունքով առաջ անցել բոլոր մրցակիցներից: Այս մասին հայտնում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը:

Աղջիկների պայքարում 190 կգ արդյունքով 5-րդ տեղն է զբաղեցրել Իզաբելա Յայլյանը (58 կգ):

Առաջնությունը անցկացվում է Իսրայելի Էիլաթ քաղաքում: Հայաստանը մինչև 20 տարեկանների մրցաշարում ներկայացնում են Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), մինչև 23 տարեկանների մրցաշարում՝ Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ), աղջիկներից՝ Սոնա Պողոսյանը (75 կգ) ու Արփինե Դալալյանը (+75 կգ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter