HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Վստահ եմ որ ինչ որ լուծում, այնուամենայնիվ, կլինի»,- Վաչե Տերտերյանը՝ Վանաձորի քաղաքական իրավիճակի մասին

Պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, հարցնում է՝արդյո՞ք օրենքի այս նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Վանաձորում ստեղծված իրավիճակը։ Մարուքյանի դիտարկմամբ՝ Վանաձորում քաղաքական ուժը մեծամասնություն չի կազմում, սակայն քաղաքապետ ունի, բացի դրանից, ի զորու չէ նիստեր գումարել, արդյունքում՝ նիստեր տեղի չեն ունենում։

Պատգամավորի մեջբերմամբ՝ օրենքի նախագծի նոր փաթեթում նշվել է, որ եթե 6 ամիս ավագանու նիստերը տեղի չեն ունենում, համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են։

Մարուքյանը նախարարի տեղակալից հետաքրքրվեց՝ Երևան-Գյունրի-Վանաձոր քաղաքներում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հարաբերակցությունը որաքանո՞վ են միմյանց հետ «կիրառվում» և արդյո՞ք օրենքը գրելիս հաշվի է առնվել ստեղծված իրավիճակը։

«Որքանով, որ ես եմ հասկանում այս երեք քաղաքներում պառլամենտական մոդել է ներդրված և այդ մոդելը ենթադրում է, որ երբ որ քաղաքական մեծամասնությունը մի ուժը կորցնում է, նա կորցնում է նաև իր վարչապետի տեղը կամ եթե չունի, չի ունենում այդ տեղը։ Նույնն է՝ եթե մի ուժ չունի մեծամասնություն, էլի չի ունենալու քաղաքապետ։ Եթե կորցնում է մեծամասնությունը, էլի պետք է քաղաքապետ չունենա, պետք է նոր քաղաքապետ ընտրվի»,-ասում է Մարուքյանը։

Վաչե Տերտերյանը պատգամավորի դիտարկումներին ի պատասխան հայտնեց, որ օրենքը մշակելիս չեն առաջնորդվել ստույգ իրավիճակներով, այլ փորձել են ընդհանուր լուծումներ տալ։ Իսկ Վանաձորում ստեղծված իրավիճակը, Տերտերյանը համարում է «այլ», քանի որ ոչ թե նիստեր չեն հրավիրվում, այլ դրանք չեն կայանում։ Այս իրավիճակում, նրա պնդմամբ՝ այլ լուծումներ կգտնվեն, քանի որ չի բացառում, որ հաջորդ կամ մեկ ուրիշ անգամ նիստը կկայանա։ Ասում է՝ միայն պետք է շարունակել աշխատել, մինչ քաղաքական այդ իրավիճակը իր հանգուցալուծումը կստանա։

«Վստահ եմ որ ինչ որ լուծում այնուամենայնիվ կլինի։ Ես չեմ տեսնում այն կոնֆլիկտը կամ այն իրավիճակը, որը իսկապես «տուպիկային» է։ Այնուամենայնիվ, ինչ որ կոնսենսուս կլինի։ Այսօր այդ կոնսենսուսը երկու խումբ ուժերի միջև չկա, վաղը այդ կոնսենսուսը կարող է և լինի։ Եթե էդպես գնա, մենք ուրեմն պետք է մեխանիզմներ նկարագրենք կյանքի բոլոր դեպքերի համար։ Քաղաքական պրոցես է, այն իր հանգուցալուծումը կստանա»,-պարզաբանում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter