HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հրանտ Բագրատյան. «Ընդունելու ենք օրենքը, բայց մեջը լիքը թերություն կա»

«Ընդունելու ենք օրենքը, բայց մեջը լիքը թերություն կա»,-ասում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին։

Պատգամավորի դիտարկմամբ՝ օրենքի հոդված 3-ում սահմանված է տեղական տուրքն ու վճարը,  սակայն պետք է նաև վերջնականապես հստակեցվի՝ հարկ, տուրք, վճար հասկացությունները։

Մասնավորապես՝ Բագրատյանը հիշեցնում է, որ հարկը՝ տնտեսական գործունեության համար իրականացվող, հօգուտ պետական բյուջեի պարբերաբար գանձվող և անվերադարձ տրվող պարտադիր գումար է։ Տուրքը՝ պետության այս կամ այն գործողությունից օգտվելու իրավունք ստանալու համար գումար է, որը փոխանցվում է բյուջե։ Իսկ վճարի հիմքում դրված է ծառայություն։ Ասում է՝ հոդված 3-ի 2-րդ կետում վճարը համեմատաբար ավելի լավ է սահմանված, քան թե տուրքը, որը հստակ սահմանված չէ։

Բագրատյանին այս նախագծում դուր է եկել գույքահարկը բարձրացնելու առաջարկությունը, որի համար, կարծում է՝ արժի օրենքի այս նախագիծը «խրախուսել», սակայն 90 %-ով դեմ է այս օրենքին։ Ասում է՝ այնուամենայնիվ մեր կարգի զարգացվածություն ունեցող երկրում, երբ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի համար կազմում է 8-9 հազար դոլար, առնվազն 1,5 % գույքահարկ պետք է լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter