HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թվային հեռարձակման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է ցանցի բնականոն աշխատանքի ապահովմամբ»

Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, դադարեցվելու է։ Պատճառը, ըստ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային կանխարգելիչ աշխատանքներն են, որոնք պայմանավորված չեն թվային հեռուստահեռարձակման որակով կամ այլ խնդիրներով։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ  ցանց»  ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝  պրոֆիլակտիկ միջոցառումների նպատակը  ցանցի  բնականոն և անխափան աշխատանքի ապահովումն  է:

«Նմանատիպ աշխատանքներ  3 ամիսը մեկ հաճախականությամբ իրականացվել են նաև անալոգային հեռարձակման ժամանակ: Դա բնականոն գործընթաց է։  Նման աշխատանքներ իրականացվում են աշխարհի բոլոր հեռուստահեռարձակողները»,- ասել է  Գ. Ամալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter