HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Մանուկյանը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների համար առաջարկություններ ունի

ՀԱԿ խմբակցության պատգամվոր Արամ Մանուկյանը ԱԺ ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը միանգամից կոնկրետ առաջարկ է անում, նշելով, որ Վանաձորի ու Գյումրիի կայքերի հասցեները պետք է հանվեն օրենքի նախագծից։ Մանուկյանը պնդում է, որ նման հասցեներ օրենքում չի կարելի գրել, քանի որ այդ հասցեն կարող է երկու օր հետո փոխվի. «Դա օրենքի նյութ չի, իմ ասածը ընդամենը դա է։ Կարող է վաղը հինգ հատ ուրիշ հասցե առաջանա։ Կամ այդ կայքը փոխելու ժամանակ պետք է գա՞ն ԱԺ՝ փոփոխության համար»,-ասում է պատգամավորը։

Այս մասով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պարզաբանեց, որ այս դիտարկումը տեղին է այն պարագայում, եթե համայնքի կայքը կարող է փոփոխվել, սակայն ընդգծում է, որ կան այլ օրենքի նախագծեր, որոնցում նշվել են կայքերի անվանումներ։ Տերտերյանի խոսքով՝ դրանք հստակ ֆիքսված պետք է լինեն, որպեսզի համայնքները վեց ամիսը մեկ իրենց կայքերը փոխելու«գայթակղություն» չունենան։

Մանուկյանի հաջորդ դիտարկմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների պահուստային ֆոնդի 20 %-ը կառավարելու վերաբերյալ դրույթը թերացում ունի, քանի որ օրենքում նշված չէ, թե ով է այն օգտագործելու՝ ավագանի՞ն, թե՞ համայնքի ղեկավարը։ Պատգամավորը միանգամից առաջարկում է՝ դրա օգտագործումը հանձնել ավագանուն և օրենքի նախագծում հստակ նշել այդ մասին։ Սակայն Տերտերյանը ասաց, որ օրենքում հստակ սահմանված է՝ այդ ֆոնդը տնօրինելու է համայնքի ավագանին։

Պատգամավորի հաջորդ պնդմամբ՝ պարտադիր կամ կամավոր սկզբունքով գործող հիմնադրամները պետք է հանել օրենքի նախագծից, քանի որ դրանք կոռուպցիայի և ստվերի մեծ աղբյուր են, որը հաճախ ավելին է, քան հենց ինքը բյուջեն է։

Մանուկյանի որակմամբ՝ բոլորը գիտեն, որ ցանկացած մարդ փոքր տնակ քանդելու կամ կառուցելու համար մինչ չանցնի այդ հիմնադրամի «թրի տակով», չի կարող թուղթ ստանալ:

Տերտերյանը պատգամավորի այս մտահոգությունը համարում է մասնավոր կարծիք, և որ տեղակական կառավարման մարմինների կանոնակարգումները բավարար են, որպեսզի այդ հիմնադրամները արդյունավետ գործեն, այլ ոչ Մանուկյանի նշած մակդիրներով «համեմված» լինեն, և պետք չէ առանջնորդվել այն հիմքունով, որ դրանք վատն են, քանի որ կարող են և լավը լինել։

Նախարարի տեղակալի հավատմամբ՝ այդ հիմնադրամները ավելի «ազատ» գործիք են՝ ներդրողներ ներգրավվելու, համայնքային խնդիրների համար բարերարներ, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներգրավելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter