HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ ոստիկանը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն է կատարել

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին:

Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, հիշյալ բանկի շրջակայքում ծառայություն իրականացնելու ժամանակ լսել է բանկոմատի ազդանշանը, վերցրել է Աննա Մ.-ի քարտը և 2016 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ինտերնետային դրամական համակարգերից մեկով վերջինիս հաշվից փոխանցման միջոցով հափշտակել է խոշոր չափերի գումար:

Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը` www.csoonline.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter