HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Նախաքննության փուլում Գևորգ Սաֆարյանի և Գեղամ Խաչատրյանի միջև առերեսում չի եղել»

Ամալյա Մարգարյան

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գևորգ Սաֆարյանի բողոքի քննություն ընդդեմ ոստիկանության և ոստիկանության չորրորդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի: Գևորգ Սաֆարյանը բողոք է ներկայացրել 2016թ. հունվարի 1-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ:

Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաքննության ընթացքում քննիչը չի արել իր պարտականությունները, քանի որ նախաքննության ընթացքում Գևորգ Սաֆարյանը և Գեղամ Խաչատրյանը առերեսման չեն կանչվել: «Նա պիտի կանչեր քններ այն անձանց, ովքեր հարվածել էին, բայց առերեսումներ չեն կատարվել, քննիչն ամենակարևոր քննչական գործողությունը չի կատարել», - նշեց Հայրապետյանը:

Փաստաբանն ասաց նաև, որ կատարվել է թերի նախաքննություն: Ըստ փաստաբանի` դատախազը, իրեն տրված այն հարցին ՝ նախաքննության ընթացքում ինչու չի կատարվել առերեսում, ասել է, որ քննիչն այդպիսի պարտականություն չունի:

«Մենք էլ ասում էինք, ենթադրենք այդպիսի պարտականություն չունի,  բայց ամենակարևոր վկան  ՝ տուժողը և ենթադրյալ մեղադրյալը եթե առերես չես հանդիպում, ինչ իմաստ ունի չորս հատոր նյութերը , եթե ամենակարևոր գործերը չեն կատարվել»,- հավելեց Գևորգ Սաֆարյանի պաշտպանը:

Զրույցի ընթացքում փաստաբանը նշեց նաև, որ դատարանի դահլիճում Գևորգ Սաֆարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ քննիչին ասել է, որտեղ են այն տեսախցիկները, որոնք տեսագրել են կատարվածը, նշել է նաև, որ ոստիկանության աշխատակիցները ունեցել են մի  քանի տեսախցիկներ, որոնք տեսագրել են միջադեպը, սակայն դատարան են ներկայացրել միայն մեկը՝ 30-40 վրկ. տևողությամբ:

«Սա կասակածելու առիթ է տալիս, որ մնացած տեսանյութերը հաստատում են՝ ոստիկանները ծեծել են քաղաքացիներին, հակառակ դեպքում ոստիկանությունները  այդ տեսագրությունները կտրամադրեր: Դատական նիստի վերջում Սաֆարյանը  նշելէ, որ մնացած քաղաքացիները չեն հարվածել այդ դեպքում ումից էին ինքնապաշտպանվում ոստիկաններ, երբ հարվածում էին»,- ասաց Հայրապետյանը:

Հաջորդ նիստի ընթացքում կհետազոտվեն մնացած տեսանյութերը: Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ  այս փուլում Գևորգ Սաֆարյանի և Գեղամ Խաչատրյանի միջև առերեսում չի լինի:

Հիշեցնենք, որ ոստիկանության ներկայացրած բողոքի հիման վրա ընդդեմ Գևորգ Սաֆարյանի դատական նիստերը շարունակվում են, վկաների լսելուց հետո հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 16-ին, մեղադրողը հանդես կգա մեղադրական եզրակացությամբ: Երկու գործերում մեղադրողի և տուժողի դերերը փոխվում են, նույն միջադեպի ընթացքում կատարված դեպքերի արդյունէքում մի դեպքում տուժողը Գեղամ Խաչատրյանն է, մյուսում ՝ Գևորգ Սաֆարյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter