HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:
Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղությամբ ՀԲ-ի ներգրավման հնարավորությունը: 
Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ հետագա պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: 
Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնալու է բիզնեսի համար մաքսիմալ թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ և ավելացրել, որ այլ ճանապարհ չկա: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը տեսնում է նաև տարածշարջանային արդյունավետ համագործակցության համատեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter