HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմվել է Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը

Ավարտին են հասցվել Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում էին իրանցի մասնագետների կողմից՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով: Այս մասին հայտնում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Դեկտեմբերի 7-ին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության և պարսկական ընկերության միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման ակտ, ըստ որի Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային փաստաթղթերը ամբողջական տեսքով հանձնվել են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանը:

«Ինչպես նշում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, Շուշիի Վերին Մզկիթի վերականգնումը կարևոր նշանակություն ունի Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության առումով, քանի որ ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան, անկախ կրոնական կամ մշակութային պատկանելիությունից, Արցախի ժողովրդի պատմական սեփականությունն է հանդիսանում»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Պարսկական մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, ըստ արցախյան մասնագետների, կատարվել են լիարժեքորեն և համապատասխանում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման բոլոր նորմերին:

Ըստ Ս. Շահվերդյանի, մզկիթի վերականգնման նախագծի կազմման համար իրանական ընկերության ընտրությունը պատահական չէր՝ հաշվի առնելով մզկիթի կապը Իրանի մշակույթի ու պատմության հետ:

Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը կազմվել է ՀՀ-ում գործող «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով՝ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter