HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետը կհանդիպի 10 խոշոր հարկատուների, ներմուծողների, արտահանողների հետ

Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթության ապահովելու կարևորությունն ու արդիականությունը՝ վարչապետը կառավարության նիստի մեկնարկին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով։

Հաջորդ հանձնարարականով վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել վարչապետի հետ առանձին հանդիպումներ 10 խոշոր հարկ վճարողների, ներմուծողների, արտահանողների, 5-10 խոշոր ներդրողների և հինգ խոշոր բանկերի հետ։

«Նրանց հետ քննարկելու ենք այն հարցադրումները, այն խնդիրները, որոնք իրենց առջև այսօր կանգնած են»,- նշեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter