HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի լուծարումով պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն դրամով

Կառավարությունն այսօրվ նիստում հավանության արժանացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ներքո գտնվող «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի լուծարման որոշման նախագիծը։

Համաձայն որոշման նախագծի հիմնավորման՝ ՊՈԱԿ-ի լուծարումը պայմանավորված է նախարարության համակարգի կառուցվածքային և գործառույթային փոփոխություններով:

Լուծարումը նախաձեռնվել է՝ նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից: Նշված ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում կազմակերպության տարեկան պահպանման համար հատկացված 26.3 մլն դրամից ՀՀ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն դրամով, ինչպես նաև՝ 9 հաստիքներով։

Լուծարման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնի առաջարկություն՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter