HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ռուբիկ Հակոբյանը` խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ անդրադարձավ երեկ խորհրդարանում տեղի ունեցած, իր գնահատմամբ՝ տհաճ միջադեպին:

«Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ կայքէջեր, սոցիալական ցանցեր ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին՝ ոչ հարիր միջադեպի համար։ Բայց նաև ուզում եմ ասել, որ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել։ Հարգելի´ լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց ես կխնդրեի նաև, որ այն լրագրողները, որոնք պատվեր են կատարում` թերթի, գլխավոր խմբագրի, մի քիչ ուսումնասիրեք` նրանք իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվելու»,- ասաց պատգամավորը։

Հակոբյանը ասաց, որ «բարձր» է գնահատում լրագրությունը և շատ նախանձախնդիր է այդ ոլորտի նկատմամբ և կցանկանա` այդ դաշտում լինեն լրագրողներ, «ոչ թե բանսարկու, տգետ անձեր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter