HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն ընդունեց երկու օրենքի նախագիծ և ավարտեց տասներորդ նստաշրջանը

ԱԺ-ն 85 կողմ, 4 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Մինչ քվեարկության անցնելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ այսօր տեղի է ունեցել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստը և իր առաջարկության հիման վրա հանձնաժողովը որոշել է երկուշաբթի օրը խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ այս նախագծի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծի հետ կապված։

Մեկ այլ քվերակությամբ օրենսդիր մարմինը 83 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Մինչ քվերակությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ իրենց կուսակցությունը դեմ է քվեարկելու այս բյուջեին, քանի որ, նրա գնահատմամբ, այս նախագիծը գրավոր ապացույց է, որ այս կառավարությունը խոստովանում է, որ ի վիճակի չէ զարգացնել երկիրը։ 

Այս քվերակություններով խորհրդարանն ավարտեց հինգերորդ գումարման 10-րդ նստաշրջանի աշխատանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter