HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ առաջացած մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Նախարարության փոխանցմամբ` այժմ կատարվում են ճանապարհի մաքրման, աղով մշակման աշխատանքներ հնարավորին սեղմ ժամկետներում նաև բեռնատար տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը վերականգնելու համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

լուսանկարը` նախարարության կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter