HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարից կենսաթոշակ, նպաստ նշանակելու դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին

Սոցիալական ապահովության ոլորտում շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ գործող կարգի համաձայն` կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հարցով պետք է դիմել միայն շահառուի (նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի) բնակության վայրի տարածքային կենտրոն:

Որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter