Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Շիրակ» օդանավակայանում հոկտեմբեր-նոյեմբերին թռիչքների աճ է գրանցվել



Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է հունվար-նոյեմբեր ամսիներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների արտադրական ցուցանիշները: Քանի որ վերջին շրջանում առաջին պլան է մղվել «Շիրակի» հարցը, կանդրադառնանք միայն այս օդանավակայանին, իսկ տարեվերջում կամփոփենք թե «Զվարթնոցի», թե «Շիրակի» ցուցանիշները:

Հիշեցնենք, որ ռուսական «Pobeda» բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է դեկտեմբերի 15-ից Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի գործարկման մասին: Տոմսերը վաճառվում են: Այս նորությունը մեծ ռեզոնանս առաջացրեց, քանի որ «Pobeda»-ն հայտարարեց 999 ռուբլի արժեցող տոմսերի առկայության մասին: Թռիչքները տեղի կունենան շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, կիրակի օրերին: Սա դեռեւս «Pobeda»-ի միակ ուղղությունն է Հայաստան: Ռուսական մեկ այլ ընկերություն՝ «Ural Airlines»-ը, նոյեմբերի վերջին հայտարարեց, որ դեկտեմբերի 2-ից բացում է նոր չվերթ՝ Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով: Այս ընկերությունը տակավին վերջերս շահագործում էր Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղեգիծը: Սակայն «Ural Airlines»-ի կայքում այս պահին հնարավոր չէ գտնել նշված ուղղություններով նախատեսված որեւէ թռիչք: Դոնի Ռոստովի օդանավակայանի կայքում էլ Գյումրին իբրեւ վերջնակետ ընդհանրապես նշված չէ:

Վերադառնանք Հայաստան: Նախորդ հոդվածում գրել էինք, որ «Շիրակ» օդանավակայանն այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պարապուրդի մեջ էր. չի եղել ոչ մի թռիչք ու վայրէջք: Հոկտեմբեր-նոյեմբերին դրական տեղաշարժեր են գրանցվել. հոկտեմբերին եղել է 7 թռիչք-վայրէջք, իսկ նոյեմբերին՝ 13:

Ներկայացնենք «Շիրակի» արտադրական ցուցանիշները ըստ ամիսների: Մեկնած եւ ժամանած ուղեւորների, առաքված ու ներմուծված բեռների տվյալները ներկայացված են ընդհանուր:

2016

Թռիչք-վայրէջք

Ուղեւոր

Բեռ (տոննա)

հունվար

8

2269

0,2

փետրվար

4

1268

0

մարտ

1

254

4

ապրիլ

3

625

0

մայիս

7

2122

0

հունիս

2

467

0

հուլիս

2

60

0

օգոստոս

0

0

0

սեպտեմբեր

0

0

0

հոկտեմբեր

7

624

0

նոյեմբեր

13

2175

0

ընդհանուր

47

9864

4,2

Հոկտեմբերին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը լրագրողներին հայտնել էր, որ Գյումրու օդանավակայանում չի գործում 10.000 դրամ «օդի տուրքը», իսկ կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն իջեցրել է «Շիրակի» ծառայությունների սակագները, սակայն Ավետիսյանը սակագների մասին մանրամասներ չհայտնեց:

Դեկտեմբերի 7-ին էլ ՔԱԳՎ-ն հայտարարեց, որ «Շիրակի» զարգացման ու գրավչությունը բարձրացնելու համար որոշվել է այդտեղի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնել կես գնով (լուսանկարում՝ Գյումրու օդանավակայանի թռիչքների կառավարման կենտրոնի մասնաշենքն ու կարգավարական աշտարակը): «Այս որոշումը օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն այս օդանավակայանի նկատմամբ եւ օգտագործել վերջինիս ողջ պոտենցիալը՝ նպաստելով նաեւ Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը»,- հայտնել է ՔԱԳՎ-ն:

Նշենք, որ Հայաստանի տարածքում աերոնավիգացիոն սպասարկումն ու մի շարք այլ գործառույթներ իրականացնում է պետական ենթակայության «Հայաէրոնավիագացիա» ՓԲԸ-ն: 

Գլխավոր լուսանկարը՝ Արմեն Գասպարյանի (tankasan.livejournal.com)


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ