HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 1-ից հանրապետության ողջ տարածքում կգործեն խմելու ջրի նոր միասնական սակագներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր կայացած նիստում քվեարկությամբ որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա և ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները.

1) խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը' 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

2) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը' 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter