HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական զարգացման բանկը նախատեսում է 2.4 մլն դրամաշնոր տրամադրել Հայաստանին

Ասիական զարգացման բանկը նախատեսում է 2,4 մլն դրամաշնոր տրամադրել Հայաստանին՝ «Ջրամատակարարման և ջրահեռացման երկրորդ ծրագրի» շրջանակներում: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԱԶԲ գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը: Այս մասին հայտնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ս. Ալվարեսը տեղեկացրել է, որ դրամաշնորհը նախատեսված է ծրագրի  տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրության 7 երկրաբանական տեղեկատվական համակարգերի (GIS) ներդրման  համար: Առաջիկայում նախատեսվում է փորձագիտական խումբ ձևավորել, ովքեր խորհրդատվություն կտրամադրեն ԱԶԲ-ին ծրագրի այս փուլն իրագործելու համար:
ԱԶԲ ներկայացուցիչը արդյունավետ է որակել ՋՏՊԿ-ի և դրա ենթակառուցվածքների հետ երկարամյա համագործակցությունը և տեղեկացրել, որ փորձագիտական խմբում ներգրավվելու են նաև տեղացի մասնագետներ:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի նման որակման համար և նշեց, որ փորձագիտական խմբի անդամների ընտրությունը լինելու է ՋՏՊԿ ուշադրության կենտրոնում.
«ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում մենք կունենանք արհեստավարժ մասնագետների լուրջ թիմ, որի ներգրավվումը նման միջազգային նախագծերի մեջ, իհարկե, ողջունելի է: Սակայն, ես ուզում եմ շեշտել, որ ՋՏՊԿ-ի հետ իրենց աշխատանքը շարունակելու են միայն այն մարդիկ, ովքեր կհամապատասխանեն երկու չափորոշիչի՝ կլինեն իրենց գործի գիտակը և զերծ կլինեն կոռուպցիոն որևէ գործունեությունից: Մենք վճռականորեն ենք տրամադրված, և բացառելու ենք կոռուպցիայի կամայական դրսևորում մեր համակարգում»,- ասել է Ա. Հարությունյանը:
Ողջունելով Կոմիտեի նախագահի վճռական մոտեցումը, ԱԶԲ պաշտոնյան հավաստիացրել է, որ Բանկը ևս շահագրգռված է արհեստավարժ թիմի հետ համագործակցությամբ և պատրաստ է այդ կապակցությամբ ցանկացած հարց համաձայնեցնել ՋՏՊԿ-ի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter