HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային պաշտպանը հրաժարվել է «Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետի սպանության գործով մեղադրյալին պաշտպանելուց

Ամալյա Մարգարյան

«Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործով  դատական նիստի ընթացքում դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի պաշտպանը՝ հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանը: Փոխարենը հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գրություն էր ներկայացվել դատարան:

Ըստ ներկայացված գրության՝ Սուզաննա Խչեյանը հրաժարվել էր իր պաշտպանյալի շահերը ներկայացնել, քանի որ ամբաստանյալը անհնար է դարձրել վերջինիս գործունեությունը ՝ կատարելով փաստաբանի խորհուրդներին հակառակ գործողությունների, այդ թվում՝ պաշտպանին քրեական նյութերը չտալու, ինչպես նաև՝ փաստաբանի պատիվը եւ արժանապատվությունը անվանարկող գործողություններ:

Դատարական նիստի ընթացքում ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանն ասաց, որ պաշտպանի անձի նկատմամբ ոչ մի վիճաբանություն չունի, ինքը համարել է, որ նիստից մի օր առաջ  հանրային պաշտպանը չի կարող ամբողջությամբ ծանոթանալ գործին, ուստի հրաժարվել է ներկայացնել գործը: «Մի օր էր մնացել դատավարությանը, ասացի, որ չես հասցնի, էդքան բան»,-դատարանի դահլիճում հայտնեց Մ. Պողոսյանը:

Մկրտիչ Պողոսյանը նշեց, որ ինքը ցանկանում է հանրային պաշտպան գործի քննությունը շարունակելու համար:

Հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ ամբաստանյալը քրեական գործի նյութերը չի տվել իրեն, կասկածներ է հայտնել անձի մասնագիտական գիտելիքների և հնարավորությունների վերաբերյալ, ուստի ինքը հրաժարվել է պաշտպանությունից. «Մարդը գտել է, որ ես չեմ կարող իրեն լիարժեք պաշտպանել, ինչն ինձ հիմք է տալիս, համաձայն փաստաբանի վարքագծի կանոնների, չիրականացնել տվյալ անձի պաշտպանությունը, ինչի կապակցությամբ ներկայացրել եմ զեկուցագիր, որը բավարարվել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից»:

Հիշեցնենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալ Պողոսյանը հրաժարվել էր իր պաշտանից և գործով որպես հանրային պաշտպան էր ներգրավվել Սուզաննա Խչեյանը, որի մասնակցությամբ ընդամենը մեկ դատական նիստ է ընթացել:

Մկրտիչ Պողոսյանը մեղադրվում է Աթանյանի սպանության մեջ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով, ապա՝ յոթ ամիս անց, այն փոխարինվել է 104-ի երկրորդ մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter